ԵՐԿՈՒՆՔ

 Երկնում եմ հաճախ ես ինքս ի՛մ դեմ,
Ապստամբում են մտքերս բոլոր,
Սիրտս սանձում է, որ չմոլեգնեն,
Չդառնան նրանք չափից շատ հզոր:
Երկունք են ապրում մտքերս երկնած
Ու ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս
Եվ այդ մրրիկից այս երգս ծնված
Խաղաղություն է տալիս մտքերիս.
Ու սիրտս հլու մտքիս փոթորկին
Նրա տարերքն է ողջունում անսանձ
Քանզի միտքն է իշխում միշտ սրտին,
Ինչքան էլ թեկուզ լինի վարարած:

2003, Բրյուսել