ԴՈՒ ԾՆՎԻ՛Ր, ԵՐԳ

 Քունն է փախել
Իմ աչքերից
Ու ծվարել
Չգիտեմ ո՜ւր,
Լուռ փնտրում եմ
Որտե՞ղ գտնեմ
Հիմա նրան
Խոհերի՞ս մեջ,
Հեռուներո՞ւմ,
Բայց իզո՜ւր...
Ու քանդում եմ
Իմ մտքերի
Կծիկն անվե՜րջ
Ու անվե՜րջ.
Ինձ թվում է
Թե չի անցնում
Գիշերն ասես,
Ու գիշերն այս
Չունի վերջ...
Եվ ծանրացած
Գիշերն ահա
Իմ կոպերում,
Վեր եմ ելնում
Ու ետ նետում
Քողն անվերջ
Մթության.
Մի նոր երգ է
Երկունք ապրում
Խոհերիս մեջ
Ու թող որ նա
Ծնունդ առնի
Լույս աշխարհ գա
Եվ ո՛չ մի գիշեր
Ու ո՛չ մի մեգ
նրա ծնունդին
Արգելք չդառնա,-
- Դու ծնվի՛ր, երգ:

1983