ՉԳԻՏԵՄ

 Ո՞ւր ես տանում
Բախտ թեւավոր
Ո՞ւր ես տանում
Չգիտեմ,
Ճամփաներդ
Ոլոր-մոլոր
Ո՞ւր եմ գնում
Չգիտեմ...
Բոբիկ ոտքով
Փշերի մեջ
Զուր եմ գնում
Չգիտեմ,
Անցնում անվերջ
Սար ու քարեր
Ճի՞շտ եմ գնում
Չգիտեմ...
Կհաղթե՞մ ես
Բարձունքն այս
Մտածում եմ...
Չգիտեմ

1994