ԽՂՃԻ ՍՈՎ

 Խղճի սովն է աշխարհը տիրել
Ու մարդը մարդու կոկորդն է կրծում
Ասես կատաղած գազան է դարձել
Արյան ծարավ է ու չի հագենում.
Գազանը միայն իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ պետք չի աշխարհում,
Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
Գայլեր են հագած դիմակներ գառան...
Մեկը՝ գանձեր է դիզում անհամար,
Մյուսն՝ իր դիրքն ու աթոռը հարմար...
Ա՛յս է մեր կյանքը, այսքա՛ն անարդար
Ո՞վ է մտածում քաղցածի համար:
Մեկ անգամ ենք լոկ աշխարհ գալիս
Ու ոչ ոք ոչինչ իր հետ չի տանում.
Պատասխան տվեք միայն մի՛ հարցիս,
Այսքան արյունն ինչո՞ւ եք թափում.
Աշխարհի գանձն աշխարհինն է միշտ
Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում
Բա՛վ է աշխարհը սփռեք մահ ու վիշտ
Խղճի սով է ձեր բիրտ հոգիներում...

2003, Բրյուսել