ԱՐԺԱՆԻ ՉԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՆ

 Հանդիպում ենք մենք հանկարծ
Այս ամայի փողոցում,
Նայում ես ինձ շփոթված,
Իսկ ես քեզ եմ մոտենում.
Ամաչում ես այդ գիտեմ
Ամաչում ես ինձանից,
Վախենում ես նախատեմ,
Խուսափում իմ հայացքից,
Ես ամեն ինչ մոռացած
Կանգնել եմ լուռ, մոլորված,-
- Արժանի չեմ քո սիրուն,-
Շշնջում ես դու կամաց
Ես այնքան եմ քեզ սիրում,
Որ չեմ կարող նախատել,
Չէ որ ամբողջ էությամբ
Ես միայն քեզ եմ սիրել...

1966