ԵՐԱԶ

 Ոսկե երազ, պարզ լուսին,
Հենվել ես դու իմ ուսին.
Այնպես ջերմ ես ինձ ժպտում,
Ասես երկնի լազուրում
Ոսկե ամպերն են սահում
Ու մենք գրկված միասին
Հենվել ենք լույս երազին...

1966, Լենինական