ԱՉՔԵՐԴ

 Աչքերիս մեջ շողն եմ պահել
Քո աչքերի,
Ու հրդեհի
Կայծն եմ պահել իմ աչքերում
Քո աչքերի,
Ցողն եմ պահել իմ աչքերում
Քո արցունքի
Խենթ կարոտից թե որ հուզվեմ
Վայր կթափվի իմ աչքերից
Արցունքները քո աչքերի...
Ժպիտ ու սեր,
Հուր եւ արցունք
Նույն իմաստն են
Միակ վկան
Իմ աչքերը, քո աչքերի...

1981