ՍՐՏԻՍ ԵՐԳԸ

 Մի կրակ է
Այրվում իմ մեջ
Ու բոցկլտում,
Ինչքան շատ եմ
Այն պրպտում
Ավելի է նա թեժանում
Խարույկ դառնում.
Սրտիս երգն է
Այնտեղ ծնվում
Կենդանանում,
Ու թրծվում թեժ խարույկում
Սառնամանիք լինի դրսում
Մրրիկ կամ հողմ
Ես չեմ մրսում
Այդ կրակի հուրն է անվերջ
Ինձ ջերմացնում,
Բայց թող ասեմ,
Խոստովանեմ.
Վախենում եմ,
Վախենում եմ, որ բռնկված
Խարույկն հանկարծ,
Հանկարծ հանգչի.
Մտածում եմ
Մտածում եմ ու աղերսում
Թող հավաքեն հուրը նրա
Մոխիրն անգամ թող հավաքեն
Ու դրոշմեն
Մեր լեռներից վայր գլորված
Մի լերկ, ողորկ քարի վրա.
Սրտիս երգն այնտեղ գրեն
Գրեն թեկուզ
Մի քանի տող...

1983