ԹՈՒՐՔՆ Է ՓՈՐՈՒՄ ԻՐ ՀԱՄԱՐ ՓՈՍ

 Կյանքս   դարձավ  դաժան   կատակ
Ինչու՞   եկա   ես   լույս   աշխարհ,
Որ   քո   մատից   ես   փուշ  հանեմ,
Թե  ամեն  օր   արցունք   թափեմ,
Քո  կարոտից   իմ   Արարատ
Սիրտս   մաշեմ.
Արազ   դառնամ   ու   վարարեմ
ինչու՞  եկա   ես  լույս   աշխարհ.
Ո՞ր   ոմի   ցավիդ   համար   լացեմ,
Ո՞ր   մի   դարտիդ   դարման   անեմ
Ամեն   անգամ   դեմքիդ   նայեմ 
Ամոթ   անեմ'   անճարակ   եմ,
Որ   չեմ   կարող   քեզ   ազատել  
Իմ   խոսքերով   բարձրաձայնել,,
Քար   սրտերում   գութ   ներարկել
Բացեմ   մարդկանց   աչքերը   կույր,
Որ   փակել   են  մեր  բախտի  դուռ,
Որ   ստում   են  ու   համառում,
Թե   աշխարհում  
Թուրքն   արնախում  
Գեթ   չի   թափել   արյուն   մերոնց
Եղել   է   լոկ   թեթև  հրոց   ու   հրմշտոց
ՈՒ   չի   եղել   Եղեռն   Հայոց
Եղել   է   լոկ   ողբ,   լաց   ու   կոծ
Եղել   Է   լոկ   ալան-  թալան
Ծով   հողերն   են   դրա   վկան,
Իսկ  թե   հանկարծ  
Այս   խոսքերից
Վիրավորված,
Ցավից   խոցված
Աղաղակես   ու   վկայես
Տեր-Զորն   ի   տես,
Թուրքն   է  դառնում  խոսքի  ական
Լեզու   թափում,   որ   հավատան
Ոտքի   կանգնում   ազգ   ու   տակով
ՈՒ   հարձակվում   ամբողջ   թափով.
Արձակում   է   մի   վայնասուն, 
Թե   չի  հեղվել   հայի   արյուն
Կուրծքն   է   ծեծում,   արցունք  թափում
Իր   ալլահին   վկա   կանչում,
Իսկ   աշխարհը   Հիմարացած,
Թացն   ու   չորն   իրար   խառնած.
Խճճվում   է   ու   խճճվում
ՈՒ   չի   ջոկում
Ով՞   է   ճիշտն   այս  մութ   հարցում.
Այնքա՜՜ն   շատ  է   թուրքի  սուտը,
Որ  չեն  գտնում   գործի   տուտը:
Անվերջ  ստում   ու   համառում
Ըմբոստանում   ու  մաքառում
Դեմքն   է   փոխում   ամեն   վայրկյան,
Հագնում  դիմակ   անմեղ   գառան
Անում   շիվան,   ողբ,   լաց  ու  կոծ
Ի   ցույց  հանում   ողջ   մեռելոց.
Խոր   ընդերքից   քանդում,   հանում
Մի   քանի   դար   առաջ   մեռած 
Ոսկորները   դեռ   չփթած
Շարքի   շարում,
Գոռում,   գոչում
_Թե   հայերն   են   մեզ   կոտորել
ՈՒ   ամոթից   թողել ,  փախել
Ոսկորներն   այս   ձեզ   ապացույց.
Մենք   ենք  լռել  այսքա՜ն   վաղուց
Իսկ   աշխարհն   ահաբեկված,
Այս   պատկերից   խիստ    շփոթված,
Թողած  իրեն  ողջ  բան  ու   գործ
Դե   արի  ջոկիր  հիմա
Մարդ   արարած
Հանելուկն & nbsp; այս'  Եղեռն   Հայոց
Ո՞վ   է   զոհը,   ո՞վ   մսագործ.
Դեռ   փնտրում   են   նոր   ապացույց:
Բայց   թե   թուրքը   չի   դադարում,
Ջանք   ու   եռանդ   չի   խնայում
Հորինում &n bsp; է   ու   հորինում
Իր   ստերից  չի   ամաչում
Աչքերիտ   մեջ   անթարթ   նայում
Լկտի   ժպիտ   տալիս   դեմքին.
Դե,   դիմացիր  թուրքի  ստին
Հորինում   է  ու    չի   հոգնում.
Ժամանակ   է   շահել   ուզում
Ոտքը   դնի   հենց  Եվրոպա,
Աշխարհն   իր   դեմ   ծնկի  կգա
Այնժամ   կզգան  թափը   թուրքի
Ոչ-ոք   իր   դեմ  կուտ  չի   ուտի,
Բայց  չեն   թողնում,  որ   զորանա
ԵՎրոպայի   դուռը  բանա
Աշխարհով   մեկ   խայտառակում,
Թուրքի   վրա   ցեխ   շպրտում,
Պախարակում   <ազնիվ   ցեղը>
Պորտն   են   դնում   իրեն   տեղը,-
_ Թե   ըդունիր   Մեծ   Եղեռնը:
Դե,   արի   ու   թուրք   դիմացիր
ՈՒ   հայի   հետ   մտերմացիր
Էլ   չեմ   ասում   հողերը   լույս,
Թող   չունենան   այս   հարցում   հույս
Իր   ստերով    մխիթարվում,
Սրտի   խորհքում   հույս   փայփայում...
Բայց   թե   ինչքան   գործին   գիտակ
ՈՒ   ստերի   օվկիան   անտակ
Ընկած   ստի   լաբիրինթոս,
Թուրքն   է  փորում   իր   համար   փոս.
Էլ   չեն  լսում   ու   հավատում.
Հատուցում   են  լոկ   պահանջում
Դրա   համար   թուրքն  իր   մտքում
Անիծում   է  ու    հայոյում.
Մեղքը   նրանց   վզին   բարդում,
Որ   չարեցին   գործը   կարգին'
Հազար   նզովք   փաշաներին.
  Սուլթան   Համդին   ու   Թայլաթին,
Էնվեր   փաշին   ու   Քեմալին...
Սազական   չէր   այդ    թուրք   ազգին,
Որ   թողել   են   ապրել    հային,
Որ   չեն   պոկել   հային   քոքիծ
Սերմ   է   տվել,   աճել   նորից
Վեր   ընձյուղվել   մոխիրներից,
Այսօր   բռնել   իր   կոկորդից
Ձեռք  չի   քաշում   հող   ու   ջրից
Խոսքն   է   ուղղում   ողջ   աշխարհին,-
-   Եկեք  թիկունք   կանգնեք   հային,
Կանգնեք   պաշտպան   <Հայոց   Դատին>
Մեկտեղ   հաղթենք   թուրք   հրեշին:

Ականջալուր   իմ   խոսքերին,
Դարման   արեք   իմ   վերքերին,
Որ   չափսոսամ   ապրած   կյանքիս,
Տարիների   իմ   պայքարիս.
Հպարտ   նայեմ   Արարատիս
Ամոթ   չանեմ'   թնդա   հոգիս
Փափագն   այս   է   խենթ   պոետիս:

17-06-  --2005թ.   Բրյուսել