ՄԵՐ ԴԱՇՏԵՐՈՒՄ

 Փոքրիկ մի աղջիկ
Քանց վայրի եղնիկ
Ազատ դաշտերում
Սինձ ու սիբեխ եմ
Ընկած հավաքում,
Իսկ ծաղիկները
Իմ ոտքերի տակ
Մեղմիկ զեփյուռից
Նազում են բուրում
Ու անվերջ ծփում.
Մի տեսակ հանկարծ
Ծաղիկ քաղելու
Պահանջ եմ զգում
Ու մեջքիս կապած
Գոգնոցն արձակում
Ու վայր եմ թափում
Իմ ողջ հավաքած
Սիբեխն ու սինձը,-
- Թող ազատ լինեմ
Ինձ խանգարող
Այս կապանքներից
Թող անհոգ վազեմ
Ու ծաղիկ քաղեմ,
Իսկ հետո մի պահ
Սթափվում եմ ես,-
- Ամոթ չի՞ հանկարծ
Դատարկ տուն գնամ.
Նորից եմ կապում
Գոգնոցն իմ մեջքին
Քիչ առաջ թափած
Սինձն ու սիբեխն եմ
Գետնից հավաքում,
Ու տունդարձի
Ճամփան եմ բռնում,
Իսկ ծաղիկները
Ծփում են անվերջ
Ու ոտքերիս են
Նրանք փաթաթվում
Ինձ ետ են կանչում

1990