Եղիշե Չարենցի “Գիրք ճանապարհի” ժողովածուն

“Գիրք ճանապարհի” ժողովածուն բանաստեղծությունների և պոեմների հավաքածու է, որտեղ խոսվում է հայրենասիրության, հայ մեծ գրողների և սոցիալիստական կարգերի անհրաժեշտության մասին:
   Հայրենասիրության թեման շոշափվում է “Սասունցի Դավիթ” և “Պատմության քառուղիներով” պոեմներում:
   “Սասունցի Դավիթ” պոեմը հայ ժողովրդական էպոսի մշակումներից մեկն է: Պոետը “Սասունցի Դավիթ” պոեմում նզովում է նեռ թագավորին, նենգ իշխաններին, որոնք ժողովրդին տանում են դեպի պատերազմ և կոտորած: Չարենցը փառաբանում է Առյուծ Մհերին, Դավիթին, նրա որդուն՝ Մհերին՝ բոլոր նրանց, ովքեր օգնել են ժողովրդին և մարտընչել նրա համար: Առյուծ Մհերը ռամիկ էր, որին ժողովուրդը կարգել էր իշխան: Նա քառասուն տարի իշխեց Սասունում, բայց նրա մահից հետո իր միակ ժառանգին կարգեցին հովիվ և հեռացրին սարեր: Սասունում սկսեցին կառավարել նենգ իշխանները՝ Ձենով-Օհանի գլխավորությամբ: Նրանք տեր կանգնեցին Մհերի հարստությանը և սկսեցին կեղեքել ժողովրդին: Մսրա Մելիքը հարկ պահանջեց Ձենով-Օհանից և ցանկացավ, որ ողջ Սասմա ժողովուրդը անց կենա իր սրի տակով: Միայն Դավիթն էր, որ չանցավ նրա թրի տակով: Մսրա Մելիքի հարկահանները եկել էին Սասուն, որպեսզի տանեին նրա հարկը, բայց Դավիթը իմանալով այդ մասին հարձակվում է հարկահանների վրա և ետ խլում իր հոր գանձերը: Մելիքն անթիվ զորք է հավաքում և շարժվում Սասունի վրա: Նրանց դեմ ելնում է Դավիթը՝ հոր զրահներով, հոր ձիով և կայծակ թրով: Բայց նա չի կոտորում անմեղ ժողովրդին, որին ուժով բերել էր Մսրա Մելիքը: Դավիթը գնում Մելիքի մոտ և միամտաբար ընկնում է նրա ծուղակը՝ խոր հորի մեջ, բայց լսելով Սասմա ժողովրդի ձայնը, ելնում է հորից և կանգնում Մսրա Մելիքի դեմ: Նա առաջին հարվածի իրավունքը տալիս է Մելիքին, սակայն թագավորը չի կարողանում հաղթել Դավիթին իր երեք հարվածներով: Մելիքը հոր է փորում և այնտեղ թաքնվում Դավիթի հարվածներից: Դավիթը լսելով Մելիքի մոր և քրոջ թախանձանքները՝ առաջին երկու հարվածը բաշխում է նրանց, իսկ երորդով երկու կես է անում Մելիքին և ազատում Սասունը:
   Այս պոեմում հեղինակը ցույց է տալիս հային հատուկ քաջությունն ու առողջ դատելու ընդունակությունը, նաև խոսում է թշնամիների անընդհատ հարձակումների և հայերի ինքնապաշտպանական մարտերի մասին:

Փառք փառաբանենք ապա մենք
Առյուծ-Մհերին, դյուցազնին մեր քաջ,
Դավթին՝ նրա որդուն դյուցազն,
Մհերին՝ նրա որդուն անմահ…

   “Պատմության քառուղիներով” պոեմում, ինչպես “Սասունցի Դավիթ” պոեմում, Չարենցը քննադատում է ժողովրդի կեղեքիչներին, պատմում է հայերի “փշոտ” անցյալի մասին: Պոեմում խոսվում է հայերի անդեմ կյանքի մասին, միշտ անբոց ուղու, ուրիշների փայլով շառագունած ճանապարհի մասին: Չարենցը մեր ժողովրդին համեմատում է գայլի հետ, որը միշտ “քաղցած, քոսոտ, անբուրդ” քայլել է դեպի Մասիս՝ դեպի անմահություն: Նրա նիհար կողերը բզկտված են եղել բազում հզոր թշնամիների կողմից: Պոետը գտնում է, որ քաղցի, վշտի և տառապանքի ոռնոցը դարձել է մեր հիմնը, և որ այն հնչելու է դարերով:

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը՝ մեր հին մատյաններում երգած՝
Եղել է եղկության ու քծնության քսու:

   Այս տողերով Չարենցը քնադատում է մեր արքաներին, որոնք “օտար խարույկներից են հայցել հոգու կրակ”, մեր իշխաններին՝ “սին ըղձերի ճորտեր”, բոլոր նրանց, ովքեր հազարամյակներ շարունակ “անկերպարանք” ապրել են և ողջ կյանքի ընթացքում ոչ մի խոհ չեն ծնել սերունդների համար:
   Այնուհետև մեզ առաջնորդել են “ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին”: Պոետը գտնում է, որ այդ իշխանները պղտորել են իրենց գոյությամբ “մեր անմահության ակունքները այն ջինջ”: Նրանք են սերմանել մեր ժողովրդի մեջ “ոչնչության սերմեր, անխոհության, թշվառ անհողության և աղապատանքի, և դրել են մեր դեմքին կնիքը գերության”:
   Չարենցը գտնում է, որ “անճառ” երազանք են եղել Օրիի վեհ, անխորտակ, խոր, օտար հողերում սերմանած տենչերը: Պոետը ժողովրդին համեմատում է նախիրի հետ, որը արածելու ժամանակ կայծակահար է եղել: Նրա կարծիքով ոչ մի գուսան չպիտի երգի մեր անցյալի տերերին, ոչ մի մատյանում չպիտի նշվի նրանց անունները.

Օ, վաշխառու ճորտեր, հացկատակներ, մթին
Սերմանողներ քամու ու մուրացկանության,-
Մեզ ժառանգած գանձի օ, վատնիչներ հետին,
Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած-
Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք-
Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ
Վերջին խարիսխը մեր
Վաճառքի հանեցիք…

   Չարենցը հանճարեղ է համարում ժողովրդին, որը “եղել է որմնադիր, եղել է կառուցող, քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել, կամուրջներ է գցել կոր գծով”: Այդ հանճարին ճնշել են և’ մեր տերերը, և’ օտարները: Բայց նա “պատմության քառուղիներում ոլորապտույտ, պայքարել է ոգով, մաքառել է նա միշտ”:
   Չարենցը, ինչպես իր բոլոր ստեղծագործություններում, այստեղ էլ է լավատես և հավատում է, որ սոցիալիզմը կփրկի Հայաստանը:
   “Դեպի լյառը Մասիս” և “Նորք” պոեմներում Չարենցը գովաբանում հայ մեծ գրողներից երկուսին՝ Ակսել Բակունցին և Վահան Տերյանին:
   “Դեպի լյառը Մասիս” պոեմում գրում է, թե ինչպես է Աբովյանը գնում դեպի մահ, նկարագրում է նրա վերջին գիշերը, թե ինչպես է նա վերջին անգամ դասավորում իր թղթերն ու նամակները և ինչպիսի կարոտով է նայում այդ փոքրիկ կապույտ թղթին, որը ստացվել էր Շառլոտա Շույլցից: Նրա առջև՝ մթության մեջ, պատկերվեց Շառլոտան՝ “ոսկե գիսակներով, աչքերով, որպես երկնակամար”:Աբովյանը նրան հանդիպել էր տասնամյակներ առաջ, բայց հիշում էր նրան այնքան ջինջ ու պայծառ և նրա սիրտը մորմոքում էր անհուն ցավից:Բակունցը դեռևս սիրում էր նրան՝ անցած, բայց հավիտյան տեսիլքին:Միայն մեծ մարդը կարող է սիրել այդպես…

Վերցրեց իր հին տետրակը.
Երկար, երկար նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ հագին,-
Եվ սկսեց թերթել…

Նա մտածեց, թե սխալ չե արդյոք այն, ինչ բարբառում է այդ տետրակը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիար անվատթար,- և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած-
Չե՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս…
Անգամ այդպիսի ժամին նա մտածում էր եկող սերունդների մասին: Առավոտյան նա դուրս եկավ տնից և գնաց.
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,-
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,-
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…
“Նորք” պոեմը գրված է 1933 թվականին և նվիրված է Վահան Տերյանին՝ հայ մեծանուն բանաստեղծին.
Կար պոետ մի՝ անունը Տերյան,
Մի պոետ մեղմախոս ու խեղճ…
Այսպես է Չարենցը բնութագրում նրան: Պոետը ասում է, որ նա եկավ և անցավ, բայց նրա երգը “կառչած մնաց”: Չարենցը Տերյանին համեմատում է բարդու հետ՝ հիվանդ ու տխուր: Պոետը խոսում է եղեռնի մասին, նրան համեմատելով արյունոտ ուրագանի, ահավոր սամումի, մահաբեր մանգաղի հետ: Եվ ասում է, որ այդ արհավիրքները չհասան “նաիրյան բարդուն”՝ Վահան Տերյանին: Բարդուն փրկեց հյուսիսային մրրիկը և փրկեց ողջ լեռնաշխարհը ու մի ամբողջ ժողովուրդ: Այս պոեմում էլ Չարենցը փրկարար է համարում “հյուսիսային հողմը”՝ սոցիալիզմը: Եվ այդ հողմից հետո.

Նոր ջրեր էին վարարել
Մեր երկրի գետերում արդեն,
Եվ մի այլ արև էր վառել
Մեր երկրի հուրհուրան արտերը:

   Սոցիալիզմը գովաբանվում է “ալիքի որմնադիրները”, “Համայնական դաշտերի սերմնացանները” և “Զրահապատ “Վարդան Զորավար” պոեմներում:
   “ալիքի որմնադիրները” պոեմում Չարենցը նկարագրում է ժողովրդի ոտքի կանգնելը և սոցիալիստական հեղափոխությունը.
Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից,
ալիս են հանքերից,
ործարաններից
ալիս են երկրի հեռավոր ծայրերից:
Պատմում է մարդու գերված վիճակի մասին, մահաբեր արքաների մասին և.
Այժմ ելնում է կյանք մի հանճարեղ՝
Խորհրդային այս բորբ արեգակի ներքո...
   Նա ցանկանում է ,որ այդ հեղափոխությունը տարածվի արևմուտքում: Այս պոեմում էլ է երևում պոետի լավատեսությունն ու հավատը դեպի սոցիալիզմը:
“Համայնական դաշտերի սերմնացաններ” պոեմում նկարագրվում է հայ գյուղացու վիճակը մինչև սոցիալիզմը և նրանից հետո: Խոսվում է հայի սոված վիճակի, տանջալի աշխատանքի և նրա վաստակի հափշտակման մասին:
ալիս էր գզիրը չեչոտ,
Անցնում էր գյուղամիջով,
Կանգնում էր գյուղամիջում,
Կանչում էր չոր.-
“Տերության հրաման անխախտ.
Ամեն տնից մի մարդ,
Երկու անասուն…”:
նում էին բոլոր չունևորները՝ իրենց անասուններով, մնում էին բոլոր ունևորները և ռեսները՝ իրենց անասուններով: Սրանով պոետը ուզում է ասել, որ բոլոր նրանք, ովքեր կարող էին ճնշել չունևոր ժողովրդին, ճնշում էին: Չարենցը հավատում է, որ սոցիալիստական կարգերը վրերջ կդնեն և’ սովին, և’ ճնշմանը: Այնուհետև պոեմում խոսվում է անարդար ռեսների մասին, որոնք հողը աղքատից կվերցնեն և կտան հարուստին, նաև աղքատի ստորացման մասին: Խոսվում է նաև տերտերների մասին, որոնք ոչ մի բանով չէին զիջում ռեսներին: Ու գյուղացին այդպես էլ մահանում էր՝ սոված և աչքը բաց՝ հացի կարոտ: Իսկ նրա բաց աչքերին մի կտոր հաց էին դնում, որ գոնե այդպես նրա աչքը կշտանա: Բայց այդ ամենը հեքիաթ է հիմա, հորձանքը մի օր պոկեց այդ ամենը և տարավ: Դա սոցիալիզմն էր: յուղերից վտարվեցին բոլոր անարդար ձևով հող ձեռք բերողները և գյուղացին դաշտ է ելնում լիասիրտ:
“Զրահապատ “Վարդան Զորավար” պոեմում նկարագրվում է Մայիսյան ապստամբության սկիզբը և դաշնակցական պետության ոչ լիարժեք լինելու մասին: Պատմվում է, թե ինչպիսի պլանով պիտի ընթանար ապստամբությունը՝առաջինը Ալեքսանդրապոլը, Երևանը, Ղարսը՝ մինչև Սարիղամիշ, օգնության կգա ռուսական կարմիր բանակը Ղազախից: “Վարդան Զորավար” զրահապատը կանչում էին Երևան: Հասկանալի էր՝ զինաթափ անելու: Բայց նա որոշեց. հանել թղթե սաղավարտները և դառնալ իսկական զրահապատ.
“Ռազմական նախարարին:Անհապաղ:-
“Վարդան Զորավարը” հանում է թղթե սաղավարտը
Եվ դառնում է իսկական զրահապատ”:
“Մահվան տեսիլ” պոեմը գրված է մահվան ահասարսուռ գույներով, իսկ որպես վերնագիր վերցված է Սիամանթոյի բանաստեղծություններից մեկի վերնագիրը: Այստեղ հեղինակը պատմում է իր և “մահու աշխարհի վարդապետի”՝ անցած դարերի պատմիչներից մեկի հետ կատարած անհավանական ճանապարհորդության մասին, որը տեղի ունեցավ մահվան աշխարհում: Այստեղ տեղի ունեցան մահացած մարդկանց ու կենդանիների, չորացած դիերի ու կմախքների շքերթը: Այստեղ էին զինվորական առաջնորդների ու հոգևորականների, գիտնականների և մտաորականների փոքրաքանակ կմախքները, որոնք առաջնորդում էին մեծաքանակ զորքին ու եղեռնի զոհ մանուկներին ու ծերերին դեպի կրակը: Այնտեղից դուրս է բերում կապույտ լապտերով վարդապետը, որի լապտերի լույսով պոետը դառնում է գալիքի երգիչ: Եվ Չարենցը երգում է սոցիալիզմը:
“Արվեստ քերթության” խորագրի ներքո հավաքած բանաստեղծություններում բանաստեղծը ցանկանում է, որ իրեն հիշեն ապագայում, հիշեն նրա տաղերը: Ցանկանում է իր ծերությունում նմանվել Թումանյանին, լինել նրա նման իմաստուն: Այս բանաստեղծությունների բնաբան կարող է ծառայել Պուշկինի "Я памятник себе воздвиг" տողերը.

Ինչ ունեցել է ժողովուրդը քո
Հնում, անցյալում-լուսավոր ու վեհ,
Ինչ ունի այսօր, ինչ ցնորք ու խոհ-
Ողջը հավաքել ու քեզ է տվել:
Տվել է, որ դու այդ ամենը այս
Օրերին խառնած, խոր հավատքով լի՝
Պարզես գալիքի ցնորքին անհաս-
Եվ ընդմիշտ մնաս մեծ ու սիրելի:-
Որպես “իրք ճանապարհի” ժողոնածուի վերջնաբան կարող է ծառայել հետևյալ բանաստեղծությունը.
Դու գիտես, որ մատյանն այս վերջին
Ո'չ թե օրերի համար ես գրել,
Այլ տարիների հեռակա ու ջինջ,
Եվ գուցե, անգամ, դարերի' նորեկ:-
Քանզի քո դարում ի'նչ որ կա զգաստ,
Ե'վ հուզումնավոր, և' խորունկ, և' վեհ,-
Դրել ես անմեռ մատյանում քո այս-
Եվ ա'յս է քեզ թափ ու թռիչք տվել:-