Կյանքը լռում
է, աղմուկը
մեռնում.
Մի անծանոթ
ձեռք նուրբ
մթնշաղում
Անցյալն ու
ներկան իրար
է խառնում,
Ւմ սրտում
ոսկե անձրև
է մաղում։
Մի քնքուշ
լույս կա իմ
հոգու համար
—
Ամեն ինչ ունի
չըմեռնող մի
կյանք,
Կա խորհրդավոր,
դյութող մի
խավար,
Ուր բախտից
քաղցր են տրտունջ
ու տխրանք։
Մի քաղցըր
վիշտ կա անդարձ
անցածում,
Վերհուշերի
մեջ — մի անսուտ
դրախտ,
Մի անանց վայելք,
անխաբ հիացում
—
Կյանքից գեղեցիկ
ցնորական բախտ...
1907—1908