ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վահե Վահյան
(1908 - ՞)

Vahe VahianՎահե Վահյանը, իրական անունը` Ապդալյան Սարգիս Հակոբի, ծնվել է Արևմտյան   Հայաստանի  Սեբաստիայի վիլայեթում (Կյուրին քաղաքում):

Հայ բանաստեղծ, հրապարակագիր և մանկավարժ, եղեռնի ականատես: Սովորել է Հալեպի ու Այնթապի վարժարաններում, 1930 թ. ինժեների մասնագիտությամբ ավարտել է Բեյրութի   համալսարանը:

Դասավանդել է տարբեր վարժարաններում: 1965 թվականից   պաշտոնավարել է Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում:

Տարբեր գրական  անուներով (Սարգիս Մեհյան, Հարզվարթյան)   աշխատակցել է՝ “ԱՆԱՀԻՏ”, “ԶՎԱՐԹՆՈՑ”, “ԱՐԱԳԱԾ” եւ այլ սփյուռքահայ  պարբերականների հետ:

1946 թ. Բեյրութում հիմնել է “ԱՆԻ”  ամսագիրն ու հրատարակչատունը ` իր շուրը համախմբելով սփյուռքի և հայրենիքի մեջ ապրող շատ բանաստեղծներ ու արձակագիրներ:

Վահե Վահյանը քիչ է գրում, բայց ինչ որ գրել է մինչև հիմա, ցույց է տալիս, որ նա մեծ ջանասիրությամբ ստեղծել է կուռ ու գեղեցիկ ոճ, ունի սեղմ ու հակիրճ լեզու և իր զգացումներն ու խոհերն արտահայտում է բնորոշ պատկերներով:

 

1933 թ.  առաջին   գիրքը` “Արեւ-Անձրեւ”:

1946 թ.   “Ոսկե կամուրջ” տեղահանության ու գաղթի   ճամբաները  “ոտաբոբիկ անցած” բանաստեղծի  հոգեկան ապրումները, մարդ անհատի վերացական , թաղծոտ

տրամադրությունները:

1953 թ. “Հարալեզներու հաշտությունը”

1968 թ.  “Մատյան   սիրո եւ մորմոքի”

1973 թ. “Բերքահավաք”

1983 թ. Երեւանում  նշել են նրա   ծննդրան 75-ամյակը, մանկավարժական գործնեության

համար  հայրենիքը պարգեւել է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ   անվան մրցանակով : Վերջին երեք գրքերը  տպագրվել են նաև հայրենիքում: