Ով ինչ ինքնիրեն
լույս է նշմարեր
Ինչ լույս
է քաշեր ինքզինքը
հեռու
Բազմություններեն
փոթորկոտ ու
մեծ
Ով ինչ իմացեր
ինքզինքն անջատեր
Ձեր անունները
խառնեցեք ծովուն
Ով ինչ է ցաներ
ծովափի խիճին
Ինչ լույս
է ծլեր ինքնամփոփ
ու խեռ
Այնինչ ալիքն
ով չէ ուզեր
ըլլալ
Լուսանցք
է շիներ ով
ինչ խարիսխով
Բազմություններեն
անջատվեր հեռու
Ու լույսերուն
մեջ փոթորկոտ
ու մեծ
Ով ինչ ինքնիրեն
լույս է նշմարեր