“ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆԵՐ” շարքից

***
Քերթվածը մը պետք է ըլլա հունտի պես
Որ երբ ավարտի
Չավարտի – ծիլ տա – վերապրի մեզ հետ
***
Երբ շատ խաղաք
բառերուն հետ
տակեն քերթված մը կ’ելլե
***
Ան կարծեց կյանքը գծել –
Անկեղծ էր – ինչ որ գծեց
Ծաղրանկարն էր կյանքին
***
Հեղ մը Փինկը կը հարվածե
Հեղ մը Փոնկը կը հարվածե
- Ծեծը գնդակը կ’ուտե
***
Դժբախտությունը ընտրեց –
Ըսավ – կա ու կը մնա
Երջանկությունը վաղանցուկ է մինչդեռ
***
Այս գիշեր ներկայացում կա
- Մեզմե մեկուն
ԱՌԻԹ մը միտի ներկայանա