ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ

Ատեն մը
երբ խոսք ըլլար իմ մասին
--Անգինեին մանչը -- կ’ըսեին

Արարողակարգը
փոխվեցավ հետագային
Հիմա Անգինեն
երբ հիշեն

-- Զահրատին մայրը -- կ’ըսեն --
-- Մայրերու Օր --
Անգինեին մանչեն
փունջ մը մանիշակ
Զահրատին մոր