ՏԻԿԻՆԸ ԿԵՐԱԿՈՒՐ Կ’ԵՓԵ

-- Բավական սխտոր դրի՞ր կերակուրին
-- Շատ շատ դրի – չորս պճեղ –
-- քիչ է
Գիրքը կ’ըսե վեց պճեղ
-- Դուն անոր մի նայիր
-- հապա քեզի՞ նայիմ –
-- Երեսուն տարի առաջ
Այդպես չէիր ըսեր –
-- Անփորձ էի
-- իսկ հիմա՞ --
-- Ինչ աղվոր օրեր էին –
-- Աղվոր օրեր էին –
-- Ո՞ւ ր կ’երթաս
-- Երթամ երկու պճեղ ևս
սխտոր ավելցնեմ –