ՅՈԹԱՆԱՍՈՒՆԸՀԻՆԳ

Յոթանասունըհինգին սահմանը անցա
-- անցագիր չհարցուցին --
Նայեցան դողդոջ քայլերուս
Ճերմակած մազերուս
-- անցիր նայինք – ըսին
Ես այդ “նայինք”-ը շատ չսիրեցի
--կ’երևի գլուխս գալիք կա