ՓՈԽԱՐԵՆ

Տայի ինչ որ ուզեիր
խա՞նդ ուզեիր ա՛ռ ըսեի—ծովու չափ—
Խանդաղատա՞նք—պարուրեի քեզ անսահման գորովով

Լո՞ւյս ուզեիր—ոտքիդ տակ
արեգակներ շարեի

Խաղաղություն թե ցանկայիր—Երկինքեն
հազարումեկ ծիածանով անցքիդ կամար կերտեի

Տայի ինչ որ ուզեիր
Ինչ որ կրնաս դեռ ուզել

Հո՞ւյս ուզեիր—երա՞զ—պատրա՞նք—ինքս լեցուն եմ այնքան
Որ ոչ թե քեզ այլ տիեզերք մը հորդելու կբավե

Ա՛ռ ըսեի—որքան կուզես—որքան կրնաս—ավելի—

Փոխարեն
Ազատություն—ազատությունս տայիր