Նա՞ է գրում
ինձ
Թե՞ ես եմ գրում
իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ
եր՞բ եմ, ե՞րբ
եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու
գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է
տարվա մե՛ր
եղանակը,
Այն հինգերորդը..."
Նա՞ է գրում
ինձ
Թե՞ ես եմ գրում
իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
"Դու նկատե՞լ
ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է
անցնել անտառի
այն ծանոթ
տեղով,
Որով անցել
ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից
սաստիկ կուչ
գալով
Ու ձյան բեռան
տակ ճկվելով
խղճուկ`
Ոստ ու ճյուղերը
փակում են
ճամպադ,
Իսկ մթնշաղին
կամ աղջամուղջին`
Ճանկռում են
դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում
էի աղջամուղջի
մեջ,
Ու քայլում
էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք,
մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը
չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված
ենք`
Մենք թաքցընում
ենք մեր խեղճ
ձեռքերը,
Երբ անվստահ
ենք`
Մենք թաքցընում
ենք մեր խեղճ
ոտքերը.
Իսկ ե՞րբ են
մարդիկ թաքցնում
դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում
իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում
եմ քեզ տեսնել
բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող
ճյուղերի՞ց
այս չար
Գուցե այս
ցրտի՞ց որ
ճկում է ինձ
Եվ ստիպում
է կուչ գալ
խեղճորեն
(Կուչ գալ եմ
ուզում քո՛
թևերի տակ)"
...
Նա՞ է ավարտում,
թե՞ ես նրա
տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
"Իմ այս հարցերին
մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր
լոկ իմ մե՛կ
հարցին:
Գարունը անցավ`
ես քեզ չտեսա,
Ամառը անցավ`
ես քեզ չտեսա,
Աշունը անցավ`
չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի`
չեմ տեսնի
ես քեզ...
Իսկ ո՞ւր ե
տարվա մե՛ր
եղանակը,
Այն հինգերորդը
... մի՞թե չի գալու"
...
11/1963, Երևան