Անցնում
էիր:
Ողջ երեկոն
քոնն էր կարծես,
Ողջ երեկոն`
իր բույրերով
ու ջերմությամբ:
Երկարափեշ
եթե լիներ
հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն
քարշ էր գալիս
քո ետևից`
Քո հագուստի
փեշի նման:
Սակայն կարճ
էր հագուստը
քո:
Եվ երեկոն
Ամփոփվում
էր քո ծնկների
ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ
կարճ փեշերի
կարի ներքո...
Վերջալույսի
արևը շեղ գտել
էր քեզ
Ու շուլալվել
քո հագուստի
կոճակներին:
Վերջալույսի
շեղ շողերի
միջնորդությամբ
Երկարում էր
քո ստվերը`
հմայքիդ պես,
Ու քայլում
էր քեզնից
առաջ` հմայքիդ
պես...
Եվ արթնացավ
մեջս հանկարծ
Ինքնաձաղկման
և ամոթի
Տարօրինակ
մի ցանկություն.
Եթե կյանքում
կա քեզ նման
մի թանակություն
Ես ինչպե՞ս
եմ կյանքին
նայել էժան
աչքով`
Ոչ թե անուշ
մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի
հայացքով:
Եվ ինչպե՞ս
եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու
և դատելու
աստիճանի,
Չարանալու
և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել,
որ նողկանքը
տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով
ներողություն...
Այսուհետև,
ինձ հավատա,
Էլ չպիտի ես
խառնվեմ ոչ
իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի
աղտ-աղարտի
ծանրության
տակ:
Առանց այն
էլ ես հակված
եմ բեռան ներքո
Այն վիթխարի
երգեհոնի,
որ ի ծնե
Սապատվել է
իմ շալակին:
Թող հնչի նա:
Եվ անցիր դու:
Միայն թե դու
... "մե քիչ կամա՛ց
գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց
և անշտապ քելքի
չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի
տրոփյունը
հաճախակված,
Որ քո տեսքից
հանգստանան
աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն
ունենալուց
Ջղերը մեր
քիչ խաղաղվեն,
Ու երկարի
այս անդորրը`
շուքիդ նման,
Ու կարճանա
հոգնությունը`
փեշերիդ պես
...
11-26-63
Երևան