Թեև ասում են ջնջվել է հինը, հնից բան չկա

Թեև ասում են ջնջվել է հինը, հնից բան չկա
Նորն էլ ոչ մի կերպ չի տպվում կյանքին,
Մենք ունենք Սևակ,՝
Որը հաղորդ է, ու նաև կամուրջ մեր Նախնյաց բարքին:
Մենք ունենք Սևակ, ոչ թե ունեինք,
Քանզի Նրանով հառնած անցյալը
ՈՒղորդիչն է մեր,
Նաև մղիչը դեպի ապագա:
Սևակի Անձով,
Ազգը մեր ունի ունկը անցյալի,
Շունչը ներկայի, խոսքը գալիքի,
Նրա միջոցով մենք ունկնդրում ենք,
Շունչը Հավերժի,
ՈՒ շոշափում ենք,՝
Արարչի սրտի տրոփի զարկը
Կյանքի երակում:
Սևակը միշտ կա,
Նա միշտ է ներկա,
Քանզի մեր Ազգի բաժին Երկնքում,
Վերածնունդի ցավի երկունքում,
Մեր Մտքոլորտի դատարկված մասը լցրեց Իրենով,
Դարձավ Պատարագ մեր Հաղորդության
Ջնջված անցյալի Բարի Բարքերին:
Նա իր Էությամբ եղավ օրինակ,
Նաև դաստիրակ
Սասանված Ոգու վերակերտության:
Նա ապացույց է,
Որ մահը միայն մարմինն է տանում,
Կայացած Ոգուն Հավերժին ձուլում:
Նա ուղեցույց է,
Որ մարդը միայն իմաստն է կրում,
Փորձություները փորձով լուծարում:
Նա է, որ կյանքով, - Կենաց խոսք ասաց,
Նա է, որ նորեն ճշմարիտն ասաց.
Մարդուն մարդ ասաց,
Իսկ Աստծուն, - Աստված: