Ախ, ինչ բախտ է կյանքում լինել

Ախ, ինչ բախտ է կյանքում լինել
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Գիշերները հանգիստ քնել`
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Լինել անդարդ,
Լինել հանդարտ`
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Կյանքին նայել պաղ ու անթարթ`
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Չմտածել վաղվա մասին`
Ամենքի պես,
Ամենքի հետ......