ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆ

( Նոր Ուղղագրութեամբ )


Շենքն այս հարազատ ` հին է ու հաստատ,
Որ թողել են մեզ նախնիքները մեր,
Որպես ոսկեղնիկ մի լեզվի ավանդ
Ու Մեսրոպյան փառք` լուսարձակ տառեր :

Ու մենք ահա վառ, աշխոյժ ու խնդուն,
Դարերում գծված պատմության ճամբով
Գնում ենք դեպի լույսն ու գիտություն,
Նույն բազմաբարբառ ու քաղցր լեզվով:

Ծփում է արդեն մեր հոգու վրա
Խոսքը ճշմարտի, ազնիվ ու արդար,
Որ սերտում ենք մենք ` աղջիկ ու տղա
Այս սուրբ տաճարում , նոր կյանքի համար :