Անմար խռովություններ

Անմար խռովություններ՝
կաճառներում ու գաղութներում համակ,
ծննդատներում ու տաճարներում մայր,-
խռովություններով արծնապատվող
մկրտության հանդեսներ,
պալատներ ու դաշինքներ կուռ,-
խռովքը համացանցերի,
գեների ընդվզումը անպարագիծ.-


քույրս անցնում է մազե կամուրջներով,
եղբայրս լեռների պապակն է առնում իր շուրթերին,
սիրելիներս թափում են խավարի լեղապարկը անտակ,-
բայց էլի խռովություն է կակաչների ձայնում,
առավոտների ճամբարն է հուզումներով գերված.-


երբ հրաշամանուկը մահվան աչքերն է
փակում լուսինների էջանշանով: