ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

1886-1907

     1886թ. հունվարին , Խարբերդի Բինկյան գյուղում ծնվել է Մ. Մեծարենցը:
     1892թ. հաճախում է տեղի Մեսրոպյան նախակրթարանը:
     1895թ. նրա ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա , որտեղ նա հաճախում է Արամյան վարժարանը:
     1901-02թթ. սովորում է Կեդրոնական վարճարանում, այստեղ էլ ցույց է տալիս գրական ընդունակությունները եւ արժանանում իր ուսուցչի՝ Հրանտ Ասատուրի խրախուսանքին:

     1901թ. գրում է իր առաջին բանաստեղծությունը՝ “Մարմնի վերք, սրտի վերք”:
     1902թ. երեւում են նրա հիվանդության՝ թոքախտի առաջին լուրջ նշանները:
     1902թ. գրում է մի շարք ոտանավորներ, որոնք մտնում են
     1903թ. իր ուսուցիչ Հ. Ասատուրին հանձնած “Բաբախումներ” տետրի մեջ:
     1903թ. մասնակցում է “Մասիս” հանդեսի գրական մրցանակին եւ շահում 5-րդ մրցանակը:
     1905թ. հիվանդությունը նրան ստիպում է թողնել Կեդրոնական դպրոցը եւ ապրել Պոլսի արվարձաններից մեկում /Թոփ Աբու/:
     1905-07թթ. նրա ստեղծագործական վերելքի, գրական հասունացման ,գրական ըմբռնումների մշակման ամենաբեղմանվոր տարիներն են:
     1907թ. գարնանը լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ “Ծիածանը”, որը մեծ աղմուկ է բարձրացնում պոլսական մամուլում: Սկսվում է պայքարը նրա շուրջ:
     1907թ. աշնանը լույս է տեսնում նրա երկրորդ գիրքը՝ “Նոր տաղերը”, որն էլ ավելի է բորբոքում նրա դեմ ծավալված բանավեճը: Մեծարենցին այդ հարձակումներից պաշտպանելու համար հրապարակ են իջնում ոչ՛ միայն մի շարք անվանի գրականագետներ, այլեւ ինքը՝ Մեծարենցը, որը մի քանի հոդվածներ է գրում իր գրական հակառակորդների դեմ: Ծնվում է “Ինքնաքննադատության փորձ մը...” հոդվածը:
     1908թ. հուլիսի 4-ին ընդմիշտ դադարում է նրա սիրտը, որն այնքա՜ն ջերմությամբ բաբախում էր իր ստեղծագործությունների մեջ:
     Մեծարենցի կենսագիր Թ. Ազատյանը այսպես է նկարագրում բանաստեծի մահը.
     “Մեծարենցի վերջին հրաժեշտը հուզիչ է ու եղերական: Կերթա մահվան անվրդով ու գիտակցությամբ... Հոգեվարքը կըսկսի աքաղաղներու կանչեն պահ մը առաջ,շաբաթեն կիրակի լուսանալու գիշերը, երբ Միսաքը կը խնդրե մորմեն առանձին թողուլ զինքը. “ Մայր , մյուս սենյակը ... հանգստացիր կը հատնե սիրտս կը կանչեմ եկուր...”:Ու մայրը մինչ արցունք կը թափեր դուրսը հողին վրա, դրան բացվածքեն կիմանա մահամերձին երեք անգամ հազալը ու. “Մա~յր...”, հոգին տված է արդեն ”:
     Թաղվել է Պոլսի Պալիքլի գերեզմանատանը: երեզմանի վրա հուշարձան է դրվել՝ “Իր ընկերներեն եւ համակիրներեն” մակագրությամբ: