Ես սիրում
եմ քո մեղավոր
աչքերը խոր,
Գիշերի պես
խորհրդավոր.
Քո մեղավոր,
խորհրդավոր
աչքերը մութ,
Որպես թովիչ
իրիկնամուտ։
Քո աչքերի
անծայր ծովում
մեղքն է դողում,
Որպես գարնան
մթնշաղում։
Քո աչքերում
կա մի քնքուշ
բախտի վերհուշ,
Արբեցումի
ոսկե մշուշ։
Մոլորվածին
անխոս կանչող
փարոսի շող,
Քո աչքերը
հոգի տանջող։
Ես սիրում
եմ գգվող-անգութ
աչքերըդ մութ,
Որպես գարնան
իրիկնամուտ։
1904—1905