Կաղնու ճուտը

Իմ ճկույտ'ի չափ էլ չկա
Փոքրիկը այս նորածիլ:
Երեք տերև ունի միայն
Փոքրիկը այս նորածիլ:
Աչքը բացել բացատի մեջ,
Արևի մեջ ու լույսի,
Հիանում է մեծ աշխարհով
Փոքրիկը այս նործիլ:
Կաղնու ծառն է մայրը նրա,
Մռավ սարն է պահապան,
Պիտի հզոր մի ծառ դառնա
Փոքրիկը այս նորածիլ...