ՊԱՏԱՍԽԱՆ Ո’Չ ԽԱՅԱՄԻՆ

1.Հավատարիմ ու սրտակից եղա միայն,
2.Բայց մերժեցիր ու հեռացար անխոս, անձայն.
3.Վաղուց էիր ուզում պատժել դու նվաստիս,
4.Ասա, ինչուինձ լքեցիր կյանքում ունայն:
Օմար Խայամ

1.
Դու թույլ ես տվել` նաել կոնքերիդ խենթացնող ձևին,
Ու չես արգելել, որ ձուլվեմ կրակ աչքերիդ սևին,
Բայց և երբեք չես մոռացել, իմ սրտակից բարեկամ,
որ չի կարելի գինին նվիրել ինձ նման խևին:

2.
Ես հեռացա, քանզի բույրդ խենթացնում էր,
Հեռացումն իմ իմ ծարավը մեղմացնում էր,
Հեշտ չէր նաել կարմիր գինով լցված գավին.
Գինու փայլը չխմողին կուրացնում է:

3.
Ես`պատժել քե?զ, Աստված չարից հեռու պահի,
Թող էդ բանը ինձ ու քեզ հետ չպատահի,
Գինեմոլը, եթե իրոք գինեմոոլ է,
Կարմիր գինու սրբությունը պիտի պահի:

4.
Գինի - գինեմոլ, գինեմոլ - գինի,
Զույգն այս անբաժան միշտ պետք է լինի,
Թե մեկը չկա, երկրորդի համար 
Անգամ դրախտը ունայն կլինի: