"Բավիղի մեջ" շարքից

Ես շատ երկար թափառեցի բավիղի մեջ,
Ես փորձեցի ելքեր փորել,
Ես փորձեցի երգեր գրել
Կորած լույսի ու մոտեցող մահվան մասին,
Եվ ինձ պետք էր հուսահատվել,
Որ հասկանամ,
Որ նոր ելքեր պետք չէ փորել
Ու նոր երգեր պետք չէ գրել,
Այլ, պարզապես, պետք է երգել 
Լույսի երգը.
Սա է ելքը: