"Բավիղի մեջ" շարքից

Ես ընկել եմ բավիղի մեջ
հիվանդ եմ
մրսում եմ
ցուրտ է
դրսում
մարդիկ իրար չեն ճանաչում
մարդիկ իրար չեն հավատում
մարդիկ իրար են խռնվել
-օգնի՜ր…
մեռնում է 
ջահակիրը ջահը ձեռքին
փայտացել է
մարմինս
չեն թաղի
դրսում
ցուրտ է
այնտեղ
մարդիկ իրար չեն ճանաչում
մարդիկ իրար չեն հավատում
մարդիկ իրար են խռնվել
-օգնի՜ր…
մեռնում է 
աստղը
էլ լույս չի տալիս
ջահը
ընկել է գետնին
անշունչ դիակը
ոռնում է
քամին
սառն է
դրսում
լույսից կուրանում են
մարդիկ
իրար չեն ճանաչում
իրար չեն հավատում
իրար են խռնվել
-օգնի՜ր…
մեռնում է 
…բավիղի մեջ…