ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒ՛ՅՐ ԻՄ

Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ
որ ներշնչանքի պահերին կիզիչ
քո այտերի տեղ քարն եմ համբուրում,
իմ շիրմաքարը.
օ, երանություն,
օ,՜ սարսափ,
օ,՜գի՜ր…
Ես վախենում եմ, շատ եմ վախենում,
որ խոզ Սատանան նստած գեհենում
հետևում է ինձ.
քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:
Ես անկարող եմ ինքս պայքարել
իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք),
աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել.
ես քեզ իմ բոլոր երգերը կտամ:

Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության
քո ձայնի մեջ է:
- Ես աղոթում եմ: