Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ,
որ այսօր նորից սառն ու ավերիչ
մահվան մատներն եմ խանդով համբուրում
քո այտերի տեղ.
բայց ես մաքուր եմ.
քու՛յր իմ, աղոթի՛ր մաքրության համար:
Աղոթի՛ր, քու՛յր իմ, աղոթիր հիմա՛,
որ մահը միայն որպես գիր մնա,
որ Արտակի պես ես ել չդառնամ
ինձ իսկ ղոստացված մահվան մարգարե:
Ես չեմ ճաշակել երջանկությունը
և վախենում եմ ,
որ ինձ խանգարեն ճանաչելու այն:
Մի՛ թող խանգարեն, աղաչում եմ, քու՛յր,
աղոթի՛ր մեռնող մաքրության համար:
Իմ գրերի դեմ կատաղի պայքար
ես հորիզոնից երկար եմ մղել,
բայց անիմաստ է, անհնար, իզուր,
իմ այդ պայքարը պարզապես խաղ էր:
Դե աղոթի՛ր, քու՛յր,
ես պատերազմել իմ գրերի դեմ
ի վիճակի չեմ:
-ես աղոթում եմ: