Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով

Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ
հեռուստացույցը նորից պտտեց
ի՛մ նախագահի ճարտար ելույթը,
և ես հպարտ եմ...
և ես հպարտ եմ,
որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների,
այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,
ու նրանց հլու ստրուկի նման
անխոնջ ծառայող, անամոթ, անկամ
քծնողների ողջ բանակի վրա:
Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
անկախության այն ընբռնման վրա,
որ նրանք ունեն:
Եվ ես հպարտ եմ, 
որ եթե անգամ էլ բան չմնա, 
ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
Բրյուսել ուղղարկեն,
կամ էլ սերժական ոճով մշակեն
ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
նրա համար, որ չեմ գնահատում 
ձեռքբերումները... ազատությունը...
մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի
իմ մեջ ծփացող ազատությունը: