Էն կռիվները, որ մենք տվեցինք,

***

Էն կռիվները, որ մենք տվեցինք,
էն բարձունքները, որ գրավեցինք,
էնքան արյունը, որ մենք թափեցինք
հանուն հաղթության,
երբեք հաղթանակ չտվեցին մեզ:

Էն վանդակները, որ մենք փշրեցինք,
Էն պարիսպները, որ կործանեցինք,
Փշալարերը, որ կտրատեցինք
ձեռքերով դատարկ,
Ազատման հույսն իսկ չտվեցին մեզ:

Էն տաճարները, որ մենք շինեցինք,
էն կանայք, որոնց մենք սեր տվեցինք,
Էն աղոթքները, որ մենք հղեցինք
երկնքին, մարդկանց,
մխիթարություն չտվեցին մեզ:

Եվ վշտի ծովը ափաերից ելավ,
ու ծածկեց հայտնին ու հասկանալին,
և մենք չիմացանք, թե ինչպես եղավ,
որ լոկ տատասկներ հանդիպեց կյանքի
մեր ճանապարհին:


Իսկ նա, ում որ մենք կարոտ մնացինք 
կյանքում մեր անկյանք,
ում մոտ հասնելով ուշաթափվեցինք,
ում առջև բազում մոմեր վառեցինք 
հավատարմության,
անհաղորդ մնաց ինչպեր մեր վշտին՝
ափերից ելած,
այնպես էս՝ հուսո լեռանը կառչած
տապանի մեջ մեր սարքած դրախտին: