Ա.
Երազ մըն էր
դողդոջուն
ու դալկահար,
Ոգի մ’կիսամեռ,
Զոր իրիկուն
մը լուսնի
շող մը նիհար
Սենյակս էր
նետեր:
Կարծես երկայն
թաքուն վըշտով
մը մինակ
Տանջվելե խոնջած,
Եկեր ինկեր
էր, ոգեսպառ,
տխրունակ,
Թևերը փըրթած:
Գիրկ առի զայն
ու շոյեցի
ընդերկար
Մարմնիկը հատած,
Որուն մեջ
լույսը հիմա,
հիվանդ, կդողար
Զերթ կանթեղ
մ’առկայծ:
Ես սիրեցի,
ինչպես տխեղծ
աղջիկներ
Կսիրենք գթոտ,
Սիրեցի զայն`
որովհետև դժբախտ
էր
Ցավով մ’անծանոթ:
Բ.
Շաբաթ մ’ամբողջ
մեր խեղճ տարփանքը
տևեց.
Բարձիս վրա
պառկած,
Գլխուս մոտիկ
երազն իր ողբը
հըծծեց
Խուլ ձայնով
մը ցած:
Կըսեր ինծի
բոլոր իղձերը
փշրած
Իր դառըն կյանքին,
Ու կպատմեր
երկինքին մեջ
լուսամած
Իր վի՛շտը
մթին:
Եվ ես անոր
կպատմեի մեր
ցավերն
Աշխարհի վրան,
Ու կըսեի. “Ամեն
տեղ, վարն ինչպես
վերն,
Ցավն է տիրական”:
Ու մեր եղբայր
հոգիներուն
մեջ գորով
Մը ծնավ անհուն,
Եվ սփոփանք
պահ մը գտանք
իրարմով
Մեր մորմոքներուն:
Գ.
Ինծի հաճախ
երկնքին վրա
կխոսեր
Մելամաղձորեն.
Կըսեր ինչպես
հոն իրարու
կուտան սեր
Աստղե՛րը հրեղեն:
“Հոգիներ են,–
կըսեր,– որ ջինջ
եթերին
Մեջ կապրեին
կյանքով
Մը տենդագին,
կյանքով մ’որ
լի է խորին
Հույզով, տանջանքով:
Սերն է անոնց
տենչն ու հրայրքն
անհեղլի,
Սերը բռնավոր,
Սերը կույր,
Սերն` անողորմ
ու պաշտելի,
Սերն ամենազոր:
Երբոր ժպտի
անոնց, անուշ
ու պայծառ,
Հպարտ կվառին,
Ու երբ զրկվին
անոր շողեն
բարերար,
Թոշնած կմարին:
Դ.
Բայց խոցվածներն
այդ մերթ կիջնեն
երկնքեն
Ձեր երկրին
վրա մութ,
Ամոքել հոս`
սրտի մ’հպմամբ
մարդկեղեն
Իրենց ցավն
անգութ:
Եվ ատոնց էջքն
է որ հոգվույն
մեջ մարդոց
Կթափե տրտում
Անրջանքներն
անասելի, քաղցրաբոց
Խանդերն անպատում:
Ես այդ դժբախտ
հոգիներեն
մեկն էի.
Անեծք մ’ահավոր
Խամրեց օրերս,
զանոնք դարձուց
ամայի
Անապատ մը
չոր:
Բայց մեջս
արդեն հուրը
տակավ կմարի,
Կզգամ, վերջս
է մոտ…
Եղբա՛յր, հիշե՛
զիս` պահերուդ
մեջ ցավի`
Հուշով գորովոտ”:
Ե.
Ու գիշեր մ’ան
մեռավ. իզո՛ւր
ջանացի,
Ժամերով երկայն,
Թափելով վրան
հեղեղներ արցունքի,
Արթնցընել
զայն:
Հետո, մինակ,
կատարեցի ես,
ավա՜ղ,
Սև հանդեսն
անոր
Թաղմանը, ե՛ս
քահանա, ե՛ս
դիաթաղ,
Ե՛ս հուղարկավոր:
Իմ սուգիս
մեջ փաթթեցի
զայն, ու կերոն
Ըրի հառաչներս.
Եվ ընդերկար
հեծկլտացի,
լացի հոն,
Եղերամոր պես:
Հետո, բացի
սիրտս ու այնտեղ
թաղեցի
Երազն անկենդան.
Քովիկն այնքա՜ն
մեռելներու
սիրելի`
Որ հոն կքնանան:
ՕՐՈՐ ՄԱՅՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Դուն նստեր
ես ճամփաներուն
անկյունը,
Մազերդ ի վար
իջեր կախվեր
է ձյունը,
Մարմնույդ
վրան կփոսանան
մութ խոցեր
Եվ աչվըներդ
արյունի լիճ
են դարձել:
Ո՞ր չար պարիկը
հյուսեց թելը
բախտիդ…
Ո՞վ տեսնելով
քեզ տապալած
ու վտիտ`
Պիտի հիշե,
որ դուն երբեմըն
հզոր
Աղջիկն էիր
սև աչքերով
լուսավոր:
Կծփային մազերդ
ինչպես դրոշ
մը լայն`
Ազատ լեռան
մեջ ուր հոգիդ
մեծաձայն
Կմռընչեր խոյանալով
սարե սար,
Ու ծոցդ հպարտ`
մեղր ու կաթով
կուռենար:
Քեզ ցանկացին
հելուզակները
բոլոր.
Պաշարեցին
քեզ ոսոխներ
ահավոր.
Երկար ատեն
ոգորեցար,
կռվեցար,
Մինչև ա՛լ
խոնջ ինկար
գետին ուժասպառ:
Եվ քու հոգիդ
արգավանդ էր
ու բարի`
Կործանարար
ուժերուն մեջ
վիթխարի.
Դուն կայնքի
ծիլ մ’ավելցուցիր
աշխարհին,
Մատերդ հողեն
գեղեցկություն
հանեցին:
Դուն Անահիտն
էիր խաղաղ
աչքերով,
Ոսկիամայրն
էիր պայծառ
լանջքերով,
Ծոցեդ` բարիք,
նայվածքեդ
լուսյ կտեղար,
Շրթներդ դաշն
էին, ու ձեռքըդ`
ճարտար:
Եկան խուժերն
ու ձեռքիդ
կապ անցուցին,
Բզըքտեցին,
աղարտեցին
ծոցդ անգին.
Եվ բյուրախոց
դարձար դուն
Մայրը կարմիր`
Գողգոթային
ճամփուն վրա
ծնրադիր:
Ի՜նչ գեղեցիկ,
ի՜նչ քաջ եղար
ցավին մեջ…
Աղետքին տակ
հոգիդ մնացեր
էր անշեջ.
Կարծր լուծեր
կոտրտեցիր
ու մահեն
Քանի՜ անգամ
ոտքի ելար
դուն նորեն:
Աչքըդ լույսին
կսևեռեր անդադար.
Միտքդ, խիզախ,
նոր աշխարհին
կդառնար.
Ու դարերով
համառեցար,
առանձին,
Թումբ ձևանալ
ասիական հեղեղին:
Մեծցավ հեղեղն
ու զգետնեց
քեզ մոլեգին
Ու մարեց բոցըդ
թափով իր ալիքին.
Չվառական,
խավարին մեջ,
հողամած,
Միշտ կենդանի,
դուն սպասեցիր
գալարված:
Գիշեր ատեն,
մերթ հին շիրմաց
խաչերը
Կերերային,
ու Մասիսի
քաջերը
Մութին մեջեն
կշողային բարկաճայթ,
Աչվըներեն
աձկելով շառ
ճառագայթ:
Օդին մեջ խուլ
կթընդային
թմբուկներ,
Դուն, դող ելած,
կառնեիր պահ
մ’աչքըդ վեր,
Ու, վրդոված,
կնայեիր լեռներուն,
Ոչի՜նչ` բայց
մութը ծանր
ու պաղ լռություն…
Օր մ’ալ ցավի
ցնցման մը
մեջ անսահման`
Ցցվեցար մեծ
ճիչով մ’անձկոտ
ընդվզման,
Աշխարհ ձայնիդ
խուլ մնաց
ու բիրտ ուժին
Կույր գարշապարը
ճզմեց ճիգըդ
քուկին:
Բարկ հուրերու
մեջ ճիվաղներ
ցատկեցին,
Սիրտդ այրեցին
ու աչվըներդ
փորեցին,
Տունեդ վանված,
հովերուն տակ
մնացիր,
Մերկ տարածված
– չորս դին արյուն
ու մոխիր:
Հիմա նստեր
ես, ցավագի՛ն
ուրվական,
Ավերներուն
պատկերին մեջ
տխրական.
Կխածկրտե վերքերըդ
հովը սառուտ,
Արյուն կիյնա
ծիծերեդ կաս-կապուտ:
Դանդաղորեն
կժաժես գլուխդ
ու կուլաս,
Ու ցած անուշ
ձայնով օրոր
կկարդաս
Զավկըներուդ,
որ արյունին
մեջ ինկան
Եվ անոնց, որ
չորս հովերուն
ցրվեցան:
Օրո՛ր կանանչ
աչևներուն,
լուսավետ
Աչվըներուն,
որ մարեցան
առհավետ,
Եվանոնց, որ
դեռ կապրին
ու կտանջվին
Զնդաններուն
մեջ ու մռայլ
աքսորին:
Հերի՜ք, հերի՜ք…
այդ օրորդ
ողբ է մահու.
Ցավը սուրբ
է, ցավը` մեծ
ու փրկարար.
Ոչինչ կա վեհ,
քան աչին տակ
զոհն արի,
Գիշերին մեջ
կհյուսվի այգը
բարի:
Ժանտ դահիճներն
ու քանդողները
մթին
Փոշիի պես
պիտի անցնին
ու ցնդին,
Ու մոխիրին
մեջեն պիտի
ելլես դուն,
Տառապանքեն
նորոգված ու
շողշողուն:
Մի՛ լար, մի՛
թույլ մազերդ
հովուն տարտըղներ,
Մի՛ լար, մի՛
խեղճ գլուխըդ
վար կործաներ.
Ճանչցիր դուն
քեզ, ժողվե՛
ավյունըդ ցիրցան,
Հերի՛ք ուժերդ
օտար տան սյուն
կանգնեցան:
Հանգի՜ստ դժգույն
եղբայրներուն,
որ ինկան,
Ելի՛ր, օրհնե՛
մեզ, տարածե
մեր վրան
Թևերդ անհուն:
Թող մեր արյունն
ու հոգին
Քու արևուդ
մատաղ ըլլան
ու ցամքին:
Մութին մեջեն
պիտի ցցվիս
հաղթական,
Աչքերդ աստղեր
պիտի դառնան
ու ցոլան.
Վերքերդ վարդ
պիտի ըլլան
հոտավետ
Ու լույս պիտի
թափի ճերմակ
մազերեդ:
Պիտի կանգնիս
ճամփաներուն
բերանը,
Պիտի քանդես
Բռնության
սև խորանը.
Ոտքի՛ ելիր,
ցավերդ երկունքն
են հսկա,
Ո՛վ, Մա՜յր,
աշխա՛րհ մը
ծոցիդ մեջ
կխլըրտա: