Գիշերն ահա
իր բարեկամ
Կհոսե ստվերն
աշխարհի վրա.
Եկուր նստինք
սա ծառին տակ,
Հոս չկա ձայն,
հոս մա՛րդ
չկա:
Սեփ-սև է մեր
շուրջն ամեն
բան,
Չունի երկինքն
աստղ ու լուսին.
Խաղաղությունն
ահա անհուն.
Լուռ է թռչունն
ու լուռ քամին:
Մոռնա՛նք,
ամե՛ն բան
հոս մոռնանք,
Մոռնա՛նք երեկն,
այսօր ու վաղն,
Մոռնա՛նք ցավերն,
անձկություններն
Եվ կյանքի
տենդն ու մահվան
պաղն:
Ճակատդ ի վար,
իմ սիրելի՛ս,
Ձգե թափե՛
մազերդ առա՛տ,
Ու մի՛ խոսիր.
գիշերին պես
Եղի՛ր լռին
ու մռայլապատ:
Ես քու ոտքիդ
տակ ծնրադրած,
Գլուխս ծոցիդ,
աչքերըս փակ,
Մունջ ու անշարժ
պիտ’ ունկնդրեմ
Սրտիդ տրոփին
նվագն անուշակ: