Եկո՛ւր ծպտինք,
սիրելի՛ս,
Փոխենք օրվան
մը համար,
Երազի մը մեջ
հիմար,
Դուն սիրտդ
ու ես իմ հոգիս:
Ես չար ըլլամ,
դուն բարի.
Դուն հեգնությունդ
ծածկես,
Ու ես սրբեմ
աչքերես
Արցունքներու
ցողն աղի:
Պահ մ’էակն
այն չըլլաս
ցուրտ,
Որ զիս ա՜յնքան
կ’չարչարե,
Ու հոգվույդ
մեջ մարմարե
Իր դողն անուշ
թափե գութ:
Եվ յուրացնեմ
ես պեսպես
Քմահաճույքներն
այլանդակ,
Որոնց ցանցով
դըժընդակ
Զիս ամեն օր
կտանջես:
Օ՛ր մը, գեթ
օ՜ր մ’, հասկցա՞ր,
Կ’ուզեմ փոխենք
դերերնիս,
Դուն զոհն
ըլլաս, սիրելի՛ս,
Ես դահիճը
սիրտով քար: