Ծառերուն մեջ ավոտն իր վարդ Շողեն առատ կթափե. Երկինքն ի վար լույս մը զվարթ Կիյնա լույս մը սատափե. Ու քաղցրության մեջ առտըվան, Արկա՛յն ատեն, ցավագին, Անգութ վարդին մոտ կճվան Երգերն անհույս սոխակին: