Բարեւ կուտամ, չես առնի, Ոտքիդ կոխած հողն եմ, յար. Սիրտըս անխիղճ մի' ճմլի, Չե՞ որ միջին դուն ես, յար: Քանց սարյակի թեւը սեւ Իմ աչքերը շա'տ են սեւ, Աչքն էլ սրտի հայլին է, Չե՞ որ սիրտս էլ շա'տ է սեւ՜: