ԴԱ՛ՐԴԸՍ ԼԱՑԵՔ, ՍԱՐԻ ՍԸՄԲՈՒԼ

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա՛րդըս լացեք, բաղի բլբո’ւլ,
Ամպշող երկնուց զով հովեր…
Երկինք-գետին գլխուս մթնան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարա’ն-ջանիս տարա’ն,
Հոնգո’ւր-հոնգո’ւր կուլամ ես…
Ա’խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն-խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:
Դա’րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա’րդըս լացեք, բաղի բլբու՛լ,
Ամպշող երկնուց զով հովե’ր…