ՄԱՅՐՍ ՏԵՍԱՎ ԻՆՁ ՇԱՏ ՏԽՈՒՐ

Մայրս տեսավ ինձ շա’տ տխուր,
Շա’տ հուսահատ, մեկուսի.
Գիրկն առավ, սրտին կպա,
Ու լցվեցի ու լացի:
Ա’խ, մերիկ ջան, մեկ նայե’, տե’ս,
Սիրտս խորունկ վերք ունի.
Ձեռքդ մեկ դի’ր,- ա’խ, չէ, ձեռդ
Անջնջելի կարնոտի:
Ա’խ, մերիկ ջան, կուզեմ քնեմ,
Ա’խր բալադ հոգնա’ծ է.
Երկրի ծոցում հանգիստ քնեմ,
Բալադ անչափ հոգնա’ծ է…