Ասում են,
թե՝ դու այնպես
Մոռացել ես
ինձ այնպես,
Որ երբ անունս
են տալիս,
Հազիվ միտքդ
եմ գալիս:
Բայց, նազելիս,
ձեր բակում
Այն լորին
է դեռ ծաղկում,
Որի քնքուշ
բույրի մեջ
Քեզ գրկեցի
սիրատենչ:
ՈՒ գրկիս մեջ
այսօր դեռ
Կիզող կրակ
է վառվել,
Իսկ երբ անունդ
են տալիս,
Սիրս արյուն
է լալիս:
Ա՜խ, իրա՞վ
է՝ դու այնպես
Մոռացել ես
ինձ այնպես,
Որ երբ անունս
են տալիս,
Հազիվ միտքդ
եմ գալիս...