Ախ , երանի չծնվեի

Ա~խ , երանի չծնվեի,
Չլսեի,
Հովիվների երգերը ջինջ
Եվ մայրական խոսքերը սուրբ:
Չտեսնեի
Չքնաղ դեմքը իմ տիրուհու
Եվ աշխարհքը հրաշագեղ:
Ա~խ, երանի չծնվեի,
Չլսեի,չտեսնեի-
Չմեռնեի...
1935.
Փարիզ