Մահը

Անտես,անձայն
Մի քարավան
Գիշեր ու զօր
Կերթա~ ,կերթա~...
Ողջ աշխարհքը
Կտրորե,
Փոշի կանե,
Քամուն կուտա:
Եվ հավիտյան
Կերթա~, կերթա~...
1908.հունիս24
Ղազարապատ
Չգիտեմ ,թե ո՞ւր
անհայտ ,հեռավոր
Մի սիրտ կա տխուր,
Մենակ ,մենավոր.
Նա է ` ուշ գիշեր
Իմ դուռը ծեծում,
Նա է ` միշտ անտես,
Կրծքիս հեծեծում...
1910,
Թիֆլիս