Թաթիկներըդ
լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ
դրախտի.
Ճաճաչներով
ոսկեղեն
Բույն կհյուսեն
նոր բախտի:
Զմրուխտ թասով
գինի ես,
Բույրըդ աշխարք
է առել.
Շուրթըս դիպավ
շրթունքիդ
Աշխարքիս տերն
եմ դառել:
Մազերըդ մեղմ
փայելով՝
Ինքս ինձեն
հեռացա,
Աչերիդ մէջ
նայելով՝
Ողջ տիեզերք
մոռացա...