Դու նխշուն նուռ` զառը վրադ, Ես քո թուփն եմ ,շուքիդ մեջ . Դու քնքուշ վարդ ` վառը վրադ, Ես տերևդ եմ փշիդ մեջ: Վախենամ ` թե մի օր էլ գան, Քեզ քաղեն ու տանին . Ես թուփ – տերև մնամ ,չորնամ, Զարկե գետին ցուրտ քամին ... 1899