Օտա՜ր, ամայի՜
ճամփեքի վրա
Իմ քարավանըս
մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր,
քարավանս,
ինձի կըթվա,
Թե հայրենիքես
ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ
է շուրջըս
ու շըշուկ
չըկա
Արևա՛ռ, անդո՛րր
այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս
ինձ խորթ է
հիմա,
Ու քնքուշ
սերըս ուրիշի
գրկում:
Կընոջ համբույրին
է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա
նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր,
քարավանս,
ինձ ո՞վ ձայն
կըտա,
իտցի՛ր, լուսնի
տակ չըկա ուխտ
ևսեր:
Գընա՛, քարավանս,
ինձ հետդ քա՜շ
տուր
Օտար, ամայի
ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս`
գըլուխըս վար
դիր
Ժեռ-քարերի
մեջ, փըշերի
վըրա...