Մեկը
չեղավ, որ իմանար
վշտերս,
Քնքուշ ձեռքով
դարման աներ
վերքերիս.
Մեկը չեղավ,
որ գուրգուրեր
վարդերս,
Անուշ բույր
տար, վարդի
գույն տար
երգերիս:
Կյանքս կտամ
սրտից բխած
համբույրին,
Ա՜խ, թէ մեկը
ինձ հասկանա՜ր
ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում
և՛ սրբազան,
և՛ անգին,
Քան թէ զոհվել,
քան թէ լինել
անձնվեր:
Բայց ես կյանքում
շա՛տ սիրեցի
ու լացի, —
Մեկը չեղավ,
որ ամոքեր
վշտերս,
Սիրող սրտի
ծարավ, ծարավ
մնացի,
Մեկը չեղավ,
որ գուրգուրեր
վարդերս...