(հայկական ավանդավեպ)
Կա հինավուրց
մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր
մի աղջկա:
Աղջիկն ասավ
և “Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ
սի՛րտը բեր”:
Տղան մոլոր,
գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ
ետ դառավ:
Երբ նա տեսավ,
զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը
չըբերես:
Տղան գնաց
և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց
աղջկան:
Երբ նա տեսավ,
զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը
չըբերես:
Տղան գնաց`
մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց,
ընկավ վար:
Եվ սիրտը մոր
ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ
տղաս,
Ոչ մի տեղըդ
չըցավա՞ց...